Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակել են Վերին Շորժայի, Սոթքի եւ Ներքին Հանդի ուղղությամբ

Մանրամասներ

Հունիսի 18-ին՝ ժամը 03:20-04:10-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել սահմանագոտու արևելյան (Վերին Շորժա, Սոթք) և հարավարևելյան (Ներքին Հանդ) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Հայկական կողմում տուժածներ չկան: