Պուտինն ակնհայտորեն ցանկանում է կուլ տալ Ուկրաինան և Բելառուսը․ Շոլց

Մանրամասներ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն անհրաժեշտ է համարում քննարկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքները։ Կառավարության մամուլի ասուլիսում նա նշել է, որ Բեռլինը երկար ժամանակ այդ մասին խոսում է իր ամենակարևոր դաշնակիցների հետ։ Խոսքը նաև պատերազմն ավարտվելուց հետո անվտանգություն ապահովելու պատրաստ լինելու մասին է, ասել է Շոլցը:

Գերմանիայի կանցլերը DW-ի հարցին ի պատասխան ընդգծել է, որ խոսքը չի կարող լինել «պատերազմն ինչ-որ կերպ սառեցնելու և ռուսական ագրեսիվ արշավանքը օրինականացնելու մասին», ինչպես առաջարկում են որոշները

Շոլցն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը շրջադարձային է անվանել, քանի որ, նրա կարծիքով, Եվրոպայում դրա մեկնարկով չեղյալ է համարվել այն ըմբռնումը, որ սահմանները չպետք է ուժով փոփոխվեն։

«Իսկ ՌԴ նախագահն ակնհայտորեն ցանկանում է կուլ տալ որոշ հարևան տարածքներ. նա նման ծրագիր ունի Ուկրաինայի համար, և, միանգամայն ակնհայտորեն, դա նաև նրա ծրագիրն է Բելառուսի համար»,- վստահ է Գերմանիայի կառավարության ղեկավարը։

«Այդ պատճառով շատ կարևոր է, որ մենք աջակցենք Ուկրաինային, այդ իսկ պատճառով կարևոր է, որ մենք շատ կոնկրետ խոսակցություն ունենանք անվտանգության երաշխիքների մասին: Եվ այդ պատճառով կարևոր է հստակ լինել, որ մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, քանի դեռ նա դրա կարիքն ունի: Մենք չենք համաձայնի պարտադրված խաղաղությանը, Ռուսաստանը պետք է դուրս բերի իր զորքերը», - ասել է Շոլցը»: