Պատրաստ ենք գլխավոր հյուպատոսություն բացել Շուշիում. դա հստակ ուղերձ կլինի ողջ աշխարհին, հատկապես Հայաստանին. Էրդողան

Մանրամասներ

Մենք պատրաստ ենք գլխավոր հյուպատոսություն բացել Շուշիում, երբ Ադրբեջանը ցանկանա:

Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում:

«Դրա բացումը հստակ ուղերձ կլինի ողջ աշխարհին, հատկապես Հայաստանին»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

Հիշեցնենք, որ Էրդողանը վերընտրվելուց հետո առաջին անգամ այցելել է Ադրբեջան, որտեղ բանակցել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ: