Իշխան Սաղաթելյանի մասով մեղք եմ համարում ինչ-որ մեկնաբանություն անելը, որովհետև նման քաղաքական գործիչ գոյություն չունի. Ալեն Սիմոնյան. VIDEO

Մանրամասներ

«Իշխան Սաղաթելյանի մասով մեղք եմ համարում ինչ-որ մեկնաբանություն անելը, որովհետև նման քաղաքական գործիչ, կարծում եմ, քաղաքական դաշտում արդեն վաղուց գոյություն չունի», – հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի՝ իշխանափոխության ծրագրերին։

Ըստ Սիմոնյանի՝ գործընկերները Սաղաթելյանին առաջ են մղում՝ մինչև վերջ իրեն սպառելու համար, «ինքն էլ ուրախ-ուրախ, դեմքի հպարտ արտահայտությամբ գնում, իրեն, փոխաբերական ասած, ձորից քցում է։ Թող գնա, անի, քանի՞ անգամ»։