Եթե Սերժ Սարգսյանի ժամանակ զենք չի եղել, Բաքվի «ավարների» պուրակում էդ ի՞նչ 5 մլրդ դոլարի զենք և տեխնիկա է ցուցադրվում

Մանրամասներ

Այդ հարցի շրջանառումը ունի մեկ նպատակ, ցույց տալու համար, որ մենք պարտվել ենք, քանի որ ոչինչ չունեինք: Եթե Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակահատվածում սպառազինություն, զենք զինամթերք չի եղել, Բաքվի «ավարների» պուրակում էդ ի՞նչ 5 մլրդ դոլարի զենք, զինամթերք և տեխնիկա է ցուցադրվում:

ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավորների հայտարարությանը, թե նախկինները զենք չեն գնել․

«Ի՞նչ խոցումների և մի քանի հարյուր միավոր զրահատեխնիկայի ավարի մասին է խոսում Ադրբեջանը, եթե հայկական կողմը զենք չի ունեցել: Եթե մենք այսօր ունենայինք այն սպառազինությունը և տեխնիկան, որը ներկայացվում է 80-ականների, 70-ականների, նույնիսկ 60-ականների, այսօր այսպիսի բալանսի պայմաններում կկարողանայինք  ապահովել ՀՀ-ի պաշտպանությունն ու անվտանգությունը»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Նա նկատեց, որ երբ Սոթքի և 2022 թվականի սեպտեմբերի ռազմական գործողություննենրի ժամանակ ՀՀ զինված ուժերը խնդիր են լուծել, ապա այն արվել է այդ թվականների հրետանային միջոցներով․

«Հայաստանն չունի այլընտրանք, այն, ինչը ձեռք է բերվում, կա՛մ զիջում է, կա՛մ անալոգն է 70-80-ականների զենքի և զինամթերքի»,-նկատեց Աբրահամյանը:

Պատգամավորը նաև հայտնեց, որ Սերժ Սարգսյանի ժամանակ ՀՀ բանակն ունեցել է 2000-ականների զինատեսակներ․

«Այդ հարցի շրջանառումը ունի մեկ նպատակ, ցույց տալու համար, որ մենք պարտվել ենք, քանի որ ոչինչ չունեինք, զուտ միայն այն պատճառով, որ ժամանակին գնումներ չի եղել և մենք ծանր ժառանգություն ենք ստացել»,-հավելեց Տիգրան Աբրահամյանը: