Էրդողանն ու Բայդենը կարող են Վիլնյուսում բանակցություններ անցկացնել. Milliyet

Մանրամասներ

Թուրքիայի եւ ԱՄՆ-ի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Ջո Բայդենի միջեւ բանակցությունները կարող են տեղի ունենալ հուլիսին Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում, գրում է թուրքական Milliyet թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

Դաշինքի գագաթաժողովը տեղի կունենա հուլիսի 11-12-ը Լիտվայի մայրաքաղաքում։

Հրատարակության համաձայն՝ չեն բացառվում առաջիկայում երկու առաջնորդների, ինչպես նաեւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդան Հաքանի հեռախոսազրույցները պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։