ԱՄՆ-ն եւ Չինաստանը արհեստական ինտելեկտի մշակման եւ ուսումնասիրման ոլորտում առաջ են անցել համաշխարհային մրցակիցներից

Զեկույցի համաձայն՝ ամերիկյան IBM եւ Microsoft ընկերությունները արհեստական ինտելեկտի հետ կապված ամենամեծ թվով արտոնագրերն ունեն՝8 920 եւ 5 930 համապատասխանաբար

ԱՄՆ-ն եւ Չինաստանը արհեստական ինտելեկտի մշակման եւ ուսումնասիրման ոլորտում առաջ են անցել համաշխարհային մրցակիցներից: Այս մասին նշվում է ՄԱԿ-ի Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) զեկույցում:

Զեկույցի համաձայն՝ ամերիկյան IBM եւ Microsoft ընկերությունները արհեստական ինտելեկտի հետ կապված ամենամեծ թվով արտոնագրերն ունեն՝8 920 եւ 5 930 համապատասխանաբար:

Reuters-ի տվյալներով՝  արհեստական ինտելեկտի արտոնագրմամբ զբաղվող 20 առաջատար ակադեմիական հաստատություններից 17-ը գտնվում են Չինաստանում:

«ԱՄՆ-ն եւ Չինաստանը ակներեւաբար առաջատար են: Նրանք այս ոլորտում առաջատար են դիմումների եւ գիտական հրապարակումների քանակի տեսանկյունից», - լրագրողներին ասել է  WIPO-ի գլխավոր տնօրեն Ֆրենսիս Գարիին: