Նրանք գիշատիչ գազանի հոտառությամբ զգացել են զոհի հոտը և ձգտելու են առավելագույնը վերցնել․ Արթուր Ղազինյան

Մանրամասները՝ 168․am-ի տեսանյութում

«Չգիտեմ՝ ինչպես արգելափակել այդ խաղաղության պայմանագրի ստորագրումը, բայց նախ պետք է հասկանալ՝ այդպիսի համաձայնագիր առհասարակ կստորագրվի՞, թե՞ ոչ։ Ակնհայտորեն իշխանությունը գնում է այդ ճանապարհով և չի թաքցնում. բաց տեքստով, ուղիղ խոսում է այդ մասին և ասում՝ գնում ենք խաղաղության, թե գինն ինչ է, մենք այդ գինը վճարելու ենք»,- «Օրախնդիր» հաղորդման ժամանակ նշել է ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչպե՞ս արգելափակել փաստաթղթի ստորագրումը:

Վերջինը, սակայն, չի կարծում, որ Ադրբեջանը կգնա այդ խաղաղությանը.

«Նրանց նշաձողը մշտապես եղել է շատ ավելի բարձր, քան Հայաստանը կարող է առաջարկել։ Եվ նրանք՝ գիշատիչ գազանի հոտառությամբ, զգացել են զոհի հոտը և ձգտելու են առավելագույնը վերցնել։ Նրանց նպատակն Արցախը չէ, նրանց նպատակը հայկական գործոնը վերացնելն է»,- հավելել է նախկին պատգամավորը:

Մանրամասները՝ 168․am-ի տեսանյութում