ՄԻԵԴ–ն ավարտել է ՍԴ նախկին անդամների դիմումների քննությունը․ «Հրապարակ»

Մանրամասներ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ավարտել է Սահմանադրական դատարանի նախկին անդամների դիմումների քննությունը, արդեն սպասվում է ՄԻԵԴ վճռի հրապարակումը։

Հիշեցնենք, որ 2019 թվականին, առանց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի, Ազգային ժողովը Սահմանադրության մեջ փոփոխություններ իրականացրեց, որի հետևանքով ՍԴ երեք դատավոր՝ Հրանտ Նազարյանը, Ալվինա Գյուլումյանն ու Ֆելիքս Թոխյանը, պաշտոնանկ արվեցին, իսկ Հրայր Թովմասյանը հեռացվեց ՍԴ նախագահի պաշտոնից։ Իրավաբանական հանրությունը դեռ այն ժամանակ էր ասում, որ տեղի է ունենում Սահմանադրության ու մարդու իրավունքների կոպիտ խախտում, և ՔՊ իշխող ուժը Սահմանադրություն փոխելու ու ՍԴ անդամներին պաշտոնանկ անելու իրավունք չունի։ ՍԴ-ից ապօրինի կերպով հեռացված դատավորները դիմեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ իրենց խախտված իրավունքները վերականգնելու նպատակով։

Մեզ հետ զրույցում Եվրադատարանում ՍԴ նախկին դատավորների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն ասաց, որ հույս ունեն՝ ՄԻԵԴ վճիռն այս տարի կհրապարակվի»։