Իմ որդին ոչ մի վատ բան չի արել. Բայդեն

Մանրամասներ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պնդում է, որ իր որդին՝ Հանթեր Բայդենը, ոչ մի վատ բան չի արել։ Այս մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է «NBC» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Լրագրողը հարցրել է Բայդենին, թե ինչ ազդեցություն կունենա նրա նախագահության վրա, եթե նրա որդուն մեղադրանք առաջադրվի:

«Նախ՝ իմ տղան ոչ մի վատ բան չի արել։ Ես վստահում եմ նրան, հավատում եմ նրան»,- ասել է Բայդենը՝ ի պատասխան լրագրողի հարցին։

ԱՄՆ դաշնային դատախազությունը քննարկում է Ջո Բայդենի որդուն հարկերից խուսափելու և հրազենի խախտման մեղադրանք առաջադրելու հարցը։ Ինքը՝ Հանթեր Բայդենը, հերքում է հանցագործությունը։

ԱՄՆ եկամուտների ծառայության աշխատակիցը պնդում է, որ Հանթեր Բայդենի դեմ հետաքննությունը տեղի է ունեցել ոչ պատշաճ կերպով։ Գործը վերաբերում է ԱՄՆ նախագահի որդու կողմից սեփական բիզնեսն առաջ մղելու համար ընտանեկան կապերի ոչ պատշաճ օգտագործման վերաբերյալ ընթացող հետաքննությանը: