Թուրքիայի 24 միլիոն շենքերի 70%-ը վտանգի տակ է

Մանրամասներ

Ermenihaber – Փետրվարին Թուրքիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժերից հետո «Քաղաքային փոխակերպման և քաղաքաշինության» հիմնադրամը (KENTSEV) Թուրքիայում նոր նախագծեր է սկսել քաղաքային շինարարության ուղղությամբ։
Այդ մասին տեղեկություններ է հայտնել հիմնադրամի տնօրեն Հալդուն Էրսենը։

«Մենք աշխատել ենք Ստամբուլի քաղաքային վերափոխման ճանապարհային քարտեզի վրա։ Ստամբուլում քաղաքային վերափոխման խցանում կա։

Մեր նախագծում ներառված են դեպի Ստամբուլ միգրացիան կանխարգելող ուսումնասիրությունները:

Թուրքիայի 24 միլիոն շենքերի 70%-ը վտանգված է։ Մենք 16-17 միլիոն շենք, որոնք ռիսկային գոտում են գտնվում»,- ասել է նա։