Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ Հայաստանի տղամարդկանց առաջնության 5-րդ տուրը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տուրում միակ հաղթանակը տոնեց Տիգրան Հարությունյանն, ով գերազանցեց Սարգիս Սարգսյանին: Ղարիբյան-Հակոբյան, Բարսեղյան-Հովհաննիսյան, Մ. Պետրոսյան-Տեր-Սահակյան, Անդրիասյան- Տ. Պետրոսյան պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:
5 հնարավորից 4,5 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարը Մանուէլ Պետրոսյանն է, 3-ական միավոր ունեն Տիգրան Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը,Արամ Հակոբյանը:
Հայաստանի առաջնությունը կեզրափակվի հունվարի 21-ին:
0Comments