Արցախի բլոկադան վերացնելու համար կա մի գործողություն. Նարեկ Սամսոնյան

Մանրամասներ

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի բլոկադայից պետք չի խոսալ. Արցախի բլոկադան վերացնելու համար կա մի գործողություն՝ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ: Ուրիշ ոչ մի բան չի կարա օգնի Արցախի բլոկադայի վերացմանը՝ ո՛չ լալահառաչ ստատուսները, ո՛չ ՄԱԿ-ի ու մյուս միջազգային կառույցների դիմաց միտինգները, ո՛չ ամանորյա սեղաններին Արցախի կենացը խմելը:

Իսկ իշխանափոխության համար վճռականություն ու անձնազոհություն ա պետք ոչ թե ելույթներ ու երթեր, իսկ դրան պատրաստ մարդիկ, եթե լինեին իշխանափոխությունը վաղուց եղած կլիներ...
Հ.Գ. Ի դեպ Արցախը 2018-ից ա բլոկադայի մեջ ու էդ ժամանակ էսօրվա շատ շատերը արայիկ էին տռցնում, որովհետև արայիկը իրանց ուսման վարձն էր տալիս...
Հ.Գ. 2 Գոնե էս տարի քարոզչական ճակատում միիի քիչ գրագիտություն ունենանք շատ բան պետք չի... էս հիմարագույն կոչերին ու վերջնագրերին վերջ տանք ու իրական գործողությունը անանիզմից տարբերենք»:

Աղբյուրը` Նարեկ Սամսոնյան