Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհի ավտովթարի հետևանքով Արմավիրի ԲԿ տեղափոխված 7 տուժածից 2-ը տեղափոխվել է Երևան

Մանրամասներ
ա

Արմավիրի մարզում այսօր տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 7 տուժած տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն, նրանցից երկուսը, որոնք ստացել էին գանգուղեղային տրավմա, տեղափոխել են Երևան։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

5 տուժած այս պահին դեռ հետազոտվում է Արմավիրի բկ-ում, նախնական ախտորոշմամբ նրանք ունեն վերջույթների սալջարդ։

Վթարի հետևանքով 4 մարդ զոհվել է։

Հիշեցնենք, այսօր՝ նոյեմբերի 3-ին՝ ժամը 18։51-ին, Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին բախվել են Երևան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող «Գազել»-ն ու բեռնատարը։ Նախնական տվյալներով կա 4 զոհ։