Սյունիքի մարզում այրվում է մոտ 100 հա բուսածածկույթ. Տեսանյութ

Ժամը 21:30-ի դրությամբ այրվում է մոտ 60 հա բուսածածկույթ

Շարունակվում են ս. թ. օգոստոսի 20-ին, ժամը 11:00-ին Սյունիքի մարզի Գեղի գյուղի ջրամբարի մոտ բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Ժամը 21:30-ի դրությամբ այրվում է մոտ 60 հա բուսածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 35 հրշեջ-փրկարար, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղի 30, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 20 աշխատակից և տեղի 10 բնակիչ: