Իլոն Մասկը կկրճատի Twitter-ի աշխատատեղերի կեսը. Bloomberg

Մանրամասներ
ա

Twitter-ի նոր սեփականատեր Իլոն Մասկը ծրագրում է ընկերությունում մոտ 3700 աշխատատեղ կրճատել՝ այդկերպ փորձելով նվազեցնել ծախսերը, հայտնում է Bloomberg-ը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Tesla-ի և SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը 44 միլիարդ դոլարով գնել է Twitter-ը:

Երեկ Մասը հայտարարել էր սոցցանցը Երկրի վրա տեղեկատվության ամենաճշգրիտ աղբյուրը դարձնելու մտադրության մասին։