Հայտնի է, թե ովքեր են Պեգասուսի նոր զոհերը դարձել ՀՀ-ում

Մանրամասներ

Apple-ը հայաստանյան իր որոշ բաժանորդների հաղորդագրություններ է ուղարկել իրենց հեռախոսները «Պեգասուս» լրտեսական ծրագրով վարակված լինելու մասին։

Հայտնում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Ըստ նրա, վարակումը տեղի է ունեցել անցյալ աշնանը, սակայն հաղորդագրությունները նոր են ուղարկվել։

«Ամենայն հավանականությամբ դա արել են ադրբեջանական հատուկ ծառայությունները Արցախի դեմ իրենց ծրագրերի համար տվյալներ հավաքագրելու նպատակով», – գրել է փորձագետը։