ՌԴ 20 մլն բնակիչ կարող է կորցնել աշխատանքը՝ ռոբոտների պատճառով. հետազոտություն

Փորձագետները կարծում են, որ հյուրանոցային և ռեստորանային բիզնեսում աշխատանքի մեծ մասը կարելի է հանձնել ռոբոտներին
ռոբոտներ

ՌԴ նախագահին առընթեր Ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մինչ 2030 թվականը Ռուսաստանում աշխատող մարդկանց 45,5%-ի կատարած աշխատանքի պահանջը չի լինի։ Այս մասին գրում է iz.ru-ն։ 

ռոբոտ

Նշվում է, որ այդ աշխատակիցները ստիպված կլինեն կամ դուրս գալ աշխատաշուկայից, կամ վերապատրաստվել։ Ի դեպ, սա վերաբերում է ֆորմալ զբաղվածություն ունեցող անձանց՝ պաշտոնապես աշխատողներին։ Ուսումնասիրության հեղինակների կարծիքով՝ «թվայնացման և ավտոմատացման ռիսկի» կենթարկվի 20,1 մլն մարդ։

Փորձագետները կարծում են, որ հյուրանոցային և ռեստորանային բիզնեսում աշխատանքի մեծ մասը կարելի է հանձնել ռոբոտներին։

ռոբոտ

Ցանկում ընգրկվել են նաև վերամշակվող ձեռնարկությունները (60%), գյուղատնտեսությունը և անտառտնտեսությունը (58%), մանրածախ առևտուրը (53%) և օգտակար հանածոների արդյունահանումը (51%):

«Ավելի ճիշտ է խոսել ավտոմատացման ընդհանուր վնասակարության մասին։ Բայց այն, որ դու ենթակա ես փոխարինման (այսինքն՝ ենթակա ես տեխնոլոգիայով փոխարինման), ոչ մի կերպ չի նշանակում, որ քեզ վաղը փոխելու են»,- այս մասին հայտնել է ակադեմիայի աշխատակից, ուսումնասիրության հեղինակ Ստեփան Զեմցովը։

Նրա խոսքով՝ այս ընթացքը տևական ժամանակ է պահանջում, որը հնարավորություն է տալիս աշխատողներին վերապատրաստվել, փոխել իրենց աշխատանքային գործառույթները։

Այս խնդրի հավանական լուծումը կարող է դառնալ ռոբոտների համար հարկեր սահմանելը (ստացված միջոցները կարելի է ուղղել սոցիալական աջակցությանը), կամ անցնել չորսօրյա աշխատանքային շաբաթվան։