Հրթիռներն և անօդաչու սարքերը իրանական էլիտայի սխրագործություններն են և պատիվ են բերում Իրանին․ Այաթոլլահ Խամենեի

Մանրամասներ

1

Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին որոշել է մեկնաբանել Ռուսաստանին անօդաչու թռչող սարքերի հավանական մատակարարման հետ կապված իրավիճակը, ինչի պատճառով ԱՄՆ-ն և Եվրամիությունը սպառնում են Իսլամական Հանրապետությանը պատժամիջոցներով։ Նա իր կարծիքը հրապարակել է Twitter-ի էջում։

«Մի քանի տարի առաջ, երբ հրապարակվեցին մեր առաջադեմ հրթիռների և անօդաչու սարքերի լուսանկարները, նրանք ասացին, որ դա «ֆոտոշոփ» է: Հիմա ասում են, որ իրանական անօդաչու թռչող սարքերը վտանգավոր են։ Ինչո՞ւ եք նրանց այս ու այն մեկին վաճառում», - գրել է Խամենեին:

Նա հավելել է, որ այդ անօդաչու սարքերը «իրանական էլիտայի սխրագործություններն են և պատիվ են բերում Իրանին»։

Ավելի վաղ ԱՄՆ-ն ցանկություն է հայտնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկել Իրանի կողմից Ռուսաստանին անօդաչու սարքերի մատակարարման մասին տեղեկատվությունը։ Իր հերթին Եվրամիությունն Իրանին սպառնացել է պատժամիջոցներով։