Նոր երկրաշարժ՝ Թուրքիայում

Մանրամասներ
երկրաշարժ

Երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Դյուզջայ շրջանում ժամը 19:57-ին:

Այս մասին հայտնում է Թուրքիայի ներքին գործերի նախարարության երկրաշարժերի և ռիսկերի նվազեցման գլխավոր վարչությունը:

Նրանց հրապարակած տվյալների համաձայն ՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,9 բալ:

Նշվում է, որ երկրաշարժը, որի էպիկենտրոնը եղել է Դյուզջայի Գելյակի շրջանը, տեղի է ունեցել 5,39 կմ խորության վրա՝ գետնի տակ: