Պուտինի ռեժիմը կճանաչվի որպես ահաբեկչական. ԵԽԽՎ-ում բանաձև են պատրաստում

Մանրամասներ
ա

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հինգշաբթի օրը մշակել է Ռուսաստանի իշխող ռեժիմն  ահաբեկչական ճանաչելու և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին երկրի անդամակցությունն անօրինական ճանաչելու մասին բանաձեւի տեքստը։ Բանաձևի քննարկման ժամանակ տեքստում կատարվել է շուրջ 14 փոփոխություն։ Փոփոխություններից մեկը վերաբերում էր ռուսական ռեժիմին վերաբերող ձեւակերպմանը։ Առաջին տարբերակում ձեւակերպումը եղել է «Ռուսաստանի Դաշնության ռեժիմը», փոփոխությունից հետո փաստաթղթում մնացել է ձեւակերպումը` «այս պահին իշխանության գտնվող ռուսական ռեժիմը»։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Բանաձեւի ընդունմանը կողմ է քվեարկել հանդիպման մասնակիցների ճնշող մեծամասնությունը։ Դատելով փորձագետների մեկնաբանություններից՝ այս ճանաչումը կարելի է համարել առաջին քայլը Ռուսաստանին որպես ահաբեկչությանն աջակցող երկրի ճանաչման ճանապարհին։ ԵԽԽՎ-ն նաև կոչ է արել ստեղծել միջազգային տրիբունալ՝ Ուկրաինայի օկուպացված տարածքներում ռուսական հանցագործությունները և պատերազմի օրենքների խախտումները հետաքննելու համար։