Պուտինը Մոսկվայում կընդունի Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի ղեկավարներին. Պեսկով

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ սեպտեմբերի 30-ին Վլադիմիր Պուտինը կընդունի Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի ղեկավարներին:

Ռուսական ուժերի վերահսկողության տակ անցած այդ շրջաններում օրերս տեղի են ունեցել հանրաքվեներ: Քվեարկության մասնակիցների մեծամասնությունը քվեարկել է Ռուսաստանին միանալու օգտին:

Պեսկովի խոսքով՝ Կրեմլում տեղի կունենա երկրի կազմ նոր տարածքների ընդգրկվելու մասին համաձայնագրերի ստորագրումը։

Ստորագրումից հետո փաստաթղթերը պետք է վավերացնի Պետդուման, դրանք պետք է հաստատի նաև Դաշնության խորհուրդը: Հանրաքվեների արդյունքներով Պետդումայի լիագումար նիստերը նախատեսված են հոկտեմբերի 3-ին և 4-ին։