Մոբիլիզացված զինծառայողի մահվան դեպքում նրա վարկն ամբողջությամբ կամ մասնակիորեն կմարվի. ՌԴ Սենատի նախագիծ

Մանրամասներ
ա

Ռուս սենատորներ Անդրեյ Տուրչակը, Նիկոլայ Ժուրավլևը, Անդրեյ Կլիշասը և Իրինա Ռուկավիշնիկովան օրինագիծ են պատրաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի մասնակիցների վարկային արտոնությունների մասին։

Օրինագծի հեղինակներից մեկն ընդգծել է, որ մոբիլիզացված զինծառայողի մահվան դեպքում նրա վարկը ամբողջությամբ կամ մասնակիորեն կմարվի։

Պատերազմին մասնակցության ժամանակահատվածի համար զինծառայողներին տրվող վարկերի վճարումները կարող են սառեցվել, բանկերը պարտավոր են դիտարկել նման պահանջները հինգ օրվա ընթացքում։