Արթուր Ալեքսանյանն աշխարհի քառակի չեմպիոն է․ Վիդեո

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Բելգրադում ընթացող հունա-հռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության 97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը դարձավ աշխարհի չեմպիոն։ Ալեքսանյանը եզրափակչում 5։1 հաշվով հաղթեց բուլղարացի Կիրիլ Միլովին։

Հայաստանցի ըմբիշն, այսպիսով, աշխարհի քառակի չեմպիոն է։

Ավելի վաղ նա աշխարհի առաջնություններում լավագույնն էր ճանաչվել 2014, 2015 և 2017 թվականներին։