ՆԱՏՕ-ն կմիջամտի, եթե Կոսովոյում իրադրությունը սրվի. Ստոլտենբերգ

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Կոսովոյի և Սերբիայի միջև հարաբերությունների սրման դեպքում ՆԱՏՕ-ն պատրաստ է հավելյալ զորքեր տեղակայել երկրամասում, չորեքշաբթի երեկոյան, Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի հետ Բրյուսելում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգը։

«Երբ անհրաժեշտ է լինում, մենք կարողանում ենք նոր զորքեր տեղակայել և մեծացնել արդեն իսկ ներկա զորախմբի թվաքանակը: Կոսովոյի հյուիսում, օրինակ, մենք դա արեցինք վերջին շաբաթների ընթացքում։ Մենք դա կարող ենք մեկ անգամ ևս անել։ Բացի այդ Կոսովոյի հյուսիսում հերթապահություն են իրականացնում դաշինքի կանոնավոր պարեկները», - հայտարարում էր Ստոլտենբերգը։

Այս պահին Կոսովոյում շուրջ 4 հազար ՆԱՏՕ-ի զինվորական է տեղակայված։