Ռուբինյանը Սերդար Քըլըչին զանգելիս թուրքերենով է բարևում

Մանրամասներ

1

Թուրքական «Hürriyet» իշխանամերձ թերթի կայքում «Հայաստանի հետ կարգավորման նոր փուլ. սառույցը հալեցնող 500 հեռախոսային խոսակցություն» վերնագրով հրապարակման մեջ հեղինակն անդրադարձել է նախօրեին Թուրքիայի ԱԳՆ-ի անանուն պաշտոնյայի հարցազրույցի որոշ մանրամասների: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Հոդվածում անդրադարձ կա նաև հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի աշխատանքային գործունեություններին:

Հեղինակը նշել է, որ Ռուբինյանն ու Քըլըչը  Մոսկվայի ու Վիեննայի ընդհանուր 4 հանդիպումներից բացի շուրջ 500 հեռախոսազրույց են ունեցել: Հղում անելով թուրք բարձր պաշտոնյաներին՝ հեղինակը գրում է, որ երկու հատուկ ներկայացուցիչների «քիմիաները համապատասխանել են», և նրանք շատ անկեղծ ու բարեկամական երկխոսություն են հիմնել: Նշվում է նաև, որ «հայ քաղաքական գործիչ Ռուբինյանը փորձառու դեսպան Սերդար Քըլըչին զանգելիս թուրքերենով է բարևում»: