Սաֆարով եղբայրները կացնով սպանել են հորեղբորը

Մանրամասներ

1

Ադրբեջանի Մասալլիի շրջանի դատախազությունում տեղեկություն է ստացվել շրջանի բնակիչ Իբդուլա Սաֆարովի (ծնված 1961թ.) սպանության մասին։

Դատախազությունից ԱՊԱ գործակալությանը հայտնել են, որ հետաքննությունը պարզել է, որ Արիզ Սաֆարովը (ծնված 1999 թ.) և նրա եղբայր Ֆագան Սաֆարովը (ծնված 2004 թ.) դիտավորյալ սպանել են իրենց հորեղբորը՝ Իբդուլա Սաֆարովին՝ վիճաբանության ժամանակ նրան վնասելով փայտով և կացնով։ Հայտնի է, որ նրանց միջև առաջացել է անձնական հարաբերությունների հիման վրա վեճ։

Հարուցվել է քրեական գործ է: Սաֆարովները ձերբակալվել են որպես կասկածյալներ: