Մեծանում է իրանա-թուրքական «10-րդ պատերազմի» հավանականությունը

Մանրամասներ

1

Քաղաքագիտական ​​շրջանակներում խոսում են Իրանի և Թուրքիայի միջև հնարավոր պատերազմի մասին։ Իրանը լայնածավալ զորավարժություններ է անցկացրել Արցախի օկուպացված շրջանների սահմանին, «Արաքսի անցմմամբ», ի պատասխան Բաքվի (իսկ իրականում թուրքական) կոմանդոսները զորավարժություններ են սկսել Իրանի հետ սահմանին։

Զլմ-ները տեղեկացնում են, որ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի այցը Բաքու հետաձգվել է։ Պատճառը չի նշվում։

Օրերս հաղորդվեց, որ Բաքվի անվտանգության ծառայությունը «կալանավորել է մի խումբ քաղաքացիների, որոնք իրանական հետախուզության էմիսարների «առաջարկով» համալրել են երկրից դուրս գործող անօրինական զինված խմբավորումների շարքերը։ Խոսքը, ըստ ամենայնի, այսպես կոչված «հուսեյնիստների» մասին է՝ կապված Իսլամական Հանրապետության հատուկ ծառայությունների հետ»։

Միաժամանակ, Իրանում բողոքի ակցիաների ֆոնին Բաքվում ու Անկարայում սկսել են ավելի հաճախ խոսել «Ադրբեջանի միավորման» և Ատրպատականի՝ «թյուրքական գիրկը վերադարձի» մասին։

Բաքուն ՌԴ, Իսրայելի և Թուրքիայի հետ միջազգային կատաղի տեղեկատվական արշավ է իրականացնում Իրանի դեմ։ Անգամ ասվում է, որ բողոքի ցույցերից հասարակության ուշադրությունը շեղելու համար Իրանը պատրաստվում է հարվածներ հասցնել Սաուդյան Արաբիային։

Հայաստանը հայտարարել է 2023-ին Թավրիզում գլխավոր հյուպատոսություն բացելու մտադրության մասին, այն բանից հետո, երբ Իրանը հյուպատոսություն բացեց Կապանում, իսկ Իրանի նոր գլխավոր հյուպատոսն ասաց, որ կապանցիներն այլեւս վախենալու բան չունեն, նկատի ունենալով Սյունիքի մարզի նկատմամբ ռուս-թուրքական սպառնալիքները։

Բաքվում չեն թաքցնում Մոսկվայի  աջակցությամբ «Զանգեզուրի միջանցքը» ուժով ճեղքելու մտադրությունները։ Իրանը տարածաշրջանի վերաբերյալ իր տեսակետն ունի., եւ այդ մասին կոշտ հայտարարություններ են արվել Թեհրանից։

1554 – 1823 թվականներին թուրք-պարսկական 9 պատերազմներ են եղել, որոնք կոչվում են պատերազմներ «Առանի և Թուրանի» միջև։ Այս պատերազմներն «ավարտվեցին» Ռուսաստանի կողմից Կովկասի գրավմամբ։ Այժմ Ռուսաստանը հեռանում է Կովկասից, եւ Իրանի և Թուրքիայի դիմակայությունը կարող է մեծանալ։

Սկզբնաղբյուր