Մինչև դեմքը չջարդես, ոչինչ չեն հասկանա. Զելենսկի

Մանրամասներ
ա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ տեղին չէ այսօր բանակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նախ պետք է ազատել գրավյալ տարածքները։ Այս մասին նախագահն ասել է The Wall Street Journal-ին տված հարցազրույցում։

Զելենսկու խոսքով՝ ուկրաինական կողմը հուսահատորեն փորձում էր դիվանագիտական ​​լուծում գտնել Մոսկվայի հետ ռազմական հակամարտության համար մինչև 2022 թվականի փետրվարի 24-ի ներխուժումը, սակայն Պուտինը երեք տարի շարունակ չէր պատասխանում զանգերին։

«Նա եկավ այստեղ առանց խոսելու, սպանեց մարդկանց, տեղահանեց 12 միլիոն մարդու, իսկ հիմա ասում է, որ Ուկրաինան չի ցանկանում բանակցել։ Ուղղակի մարդ են սպանում, քաղաքներ են քանդում, մտնում են այնտեղ, հետո ասում են՝ արի բանակցենք»,- ասել է Զելենսկին։

Նա ընդգծել է, որ հինգ ամիս տևած պատերազմից հետո Ուկրաինայի քաղաքացիները տրամադրված չեն Ռուսաստանի հետ բանակցությունների։

«Հասարակությունը կարծում է, որ նախ պետք է ազատագրվեն բոլոր տարածքները, հետո հնարավոր կլինի պայմանավորվել, թե ինչ անենք և ինչպես ապրենք ապագայում։ Մեր ժողովուրդը համոզված է, որ մենք կարող ենք դա անել։ Իսկ ինչքան շուտ անենք, այնքան քիչ մարդ կմահանա… Մենք կնախընտրեինք դեօկուպացիա իրականացնել ոչ ռազմական ճանապարհով ու մարդկանց կյանքեր փրկել։ Բայց մենք գործ ունենք ում հետ գործ ունենք: Մինչև դեմքը չջարդես, ոչինչ չեն հասկանա»,- հավելեց նախագահը։