Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել

Մանրամասներ

Ուկրաինայի բոլոր շրջաններում կիրակի առավոտյան օդային տագնապ է հայտարարվել։ Այս մասին բնակչությանն իրազեկում են պատկան մարմինները, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Նշենք , որ կիրակի գիշերը Կիևում և երկրի որոշ շրջաններում ևս տագնապի մասին էին ահազանգել, սակայն հետո այն չեղարկվել էր։

Շաբաթ օրը տարբեր ժամանակներում ավիահարվածների ձայներ են հնչել գրեթե ամբողջ Ուկրաինայում։