Առաջնահերթ է մասնակցել Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությանը

Բռնցքամարտի թիմի նոր մարզիչն առաջնահերթ է համարում հաջող մասնակցությունը Եվրոպայի երիտասարդների առաջնությանը

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռուբիկ Մկրտչյանի կարծիքով, առաջնահերթ է լավ մասնակցությունը Եվրոպայի երիտասարդների առաջնությանը:

«Մեզ համար առաջին նպատակը երիտասարդների Եվրոպայի առաջնությունում լավ մասնակցությունն է: Այնուհետև այս տարվա համար մեր ուշադրության կենտրոնում կլինեն նաև Եվրոպական խաղերը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Մկրտչյանը:

Խոսելով ընտրանու ֆունկցիոնալ վիճակի մասին` Մկրտչյանը փաստեց, որ ինքը նախկին գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանից նորմալ ժառանգություն  է ստացել, և ընտրանին լավ վիճակում է: «Իմ կարծիքով, մենք կկարողանանք ապահովել այդքան սպասված օլիմպիական  ուղեգրերը Տոկիոյի 2020 թվականի խաղերի համար»,- շեշտեց նա:

Փետրվարի 4-ին բռնցքամարտի հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի Երևանում` Օլիմպավանում:

Լուսանկարը` MediaMax Sport