Վարորդական իրավունքի վկայականներ հատկացնելու գործընթացը վերականգնված է․ ՃՈ

Մանրամասներ

1

Վարորդական իրավունքի վկայականների և հաշվառման վկայագրերի հետ կապված հարցն արդեն կարգավորված է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ճանապարհային ոստիկանությունը:

«Ճանապարհային ոստիկանությունում վերջին շրջանում առաջացած տեխնիկական խնդիրը, ինչի պատճառով վարորդներին հատկացվում էին ժամանակավոր վարորդական իրավունքի վկայականներ և հաշվառման վկայագրեր, արդեն կարգավորված է։ Հիմնական վարորդական իրավունքի վկայականներ և հաշվառման վկայագրեր (պլաստիկ քարտ) հատկացնելու գործընթացը վերականգնված է»,-ասված է հաղորդագրությունում։