Գերմանիայում կոչ են արել պատժամիջոցներ սահմանել «Պուտինին վաճառված» նախկին կանցլեր Շրյոդերի դեմ

Մանրամասներ
ա

Գերմանիայի Ազատ դեմոկրատական կուսակցության, Կանաչների և Քրիստոնեա-դեմոկրատական միության մի շարք ներկայացուցիչներ հանդես են եկել Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի (պաշտոնավարել է 1998-2005թթ.) դեմ պատժամիջոցների կիրառման օգտին. պատճառը նրա ռուսամետ դիրքորոշումն է: Այդ մասին չորեքշաբթի գրում է Handelsblatt թերթը։

«Նա պետք է որքան հնարավոր է շուտ ներառվի Պուտինի շահառուների պատժամիջոցային ցուցակում», - հրատարակությանը ասել է Ազատ դեմոկրատական կուսակցության անդամ Մորից Կյորները։ Նրա կարծիքով՝ Շրյոդերը Գերմանիայում Ռուսաստանի ղեկավարի ամենակարևոր ներկայացուցիչն է։

«Նա այլևս չի պատկանում Գերմանիայի ներքին քաղաքականության սերուցքին, այլ պատկանում է Կրեմլի սերուցքին», - ասել է Կյորները։

«Այն, որ Շրյոդերը դեռ չի հեռանում Պուտինից և Ռուսաստանից, միայն ցույց է տալիս, թե որքանով է նա նրանց ծառայում»,- թերթին ասել է ՔԴՄ արտաքին քաղաքականության փորձագետ Ռոդերիչ Կիզևետերը։

Իր հերթին, Եվրախորհրդարանում Կանաչների ներկայացուցիչ Ռայնհարդ Բուտիկոֆերը կոչ է արել ուսումնասիրել Շրյոդերի և այլ նախկին եվրոպացի քաղաքական գործիչների նկատմամբ պատժամիջոցները, որոնք, նրա խոսքերով, «վաճառվել են Վլադիմիր Պուտինին»։