Ղրղզստանն արգելել է Դոնբասի մասին ռուսական ֆիլմերի ցուցադրությունը

Մանրամասներ
ա

Ղրղզստանի «Ղրղզժապավեն» պետական ​​հաստատությունն արգելել է Դոնբասի իրադարձությունների մասին պատմող ռուսական երեք ֆիլմերի ցուցադրությունը, հայտարարել է հանրապետության մշակույթի, տեղեկատվության, սպորտի և երիտասարդության քաղաքականության նախարար Ազամաթ Ժամանկուլովը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Կապված ներկայիս միջազգային իրավիճակի հետ, ինչպես նաև հաշվի առնելով Ղրղզստանի Հանրապետության չեզոքության դիրքորոշումը, «Ղրղզսժապավեն» պետական ​​հիմնարկը չեղյալ է հայտարարում նախկինում տրված վկայագրերը և արգելում է ցուցադրել ֆիլմեր Ղրղզստանի Հանրապետության տարածքում»,- գրել է պաշտոնյան ֆեյսբուքյան իր էջում։

Դոնբասի իրադարձությունների մասին երեք գեղարվեստական ​​ֆիլմ ցուցադրելու թույլտվություն ստանալու համար «Հարմոնիա» ռուսական մշակութային կենտրոնը դիմել է Ղրղզժապավենին: