Հայտնի է, թե ինչու են ամբողջ աշխարհում փակվել Իսրայելի դեսպանատները

Այս մասին հայտնել է Ռուսաստանում իսրայելական դիվանագիտական առաքելության խոսնակ Աննա Քեյնան

Դիվանագետներն, ամբողջ երկրում Իսրայելի դեսպանատներն ու հյուպատոսարանները փակելով, փորձում են հասնել ֆինանսների նախարարությունից միջոցներ ստանալուն: Այս մասին հայտնել է Ռուսաստանում իսրայելական դիվանագիտական առաքելության խոսնակ Աննա Քեյնան:

«Իսրայելի ԱԳՆ-ն ֆինանսների նախարարությունից պահանջում է պահպանել արդեն ձեռք բերված պայմանավորվածությունները, չփոխել գոյություն ունեցող կանոնները՝ կապված կառավարական ծախսերի և այլ ֆինանսական հարցերի մասով հաշվարկները»,-ասել է նա:

Քեյնան նշել է, որ գործադուլը որևէ կապ չունի տվյալ երկրների հետ երկկողմ հարաբերությունների հետ և չի վերաբերում Իսրայել պաշտոնական այցերին: Մասնավորապես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը, որը պետք է կայանա 2020 թվականի սկզբին, ուժի մեջ է: