Վաղը կբարձրանամ Էվերեստի գագաթ, եթե իմանամ Արցախի դրոշը Էվերեստի գագաթին դնելով խնդիրները լուծվելու են․ Լուսինե Բադալյան

Մանրամասներ
ա

Պատմության ֆակուլտետը մեծ անելիք ունի, եթե ոչ հասարակությանը, ապա գոնե մեր ընդդիմադիր քաղաքական գործիչներին հստակ բացատրելու զինադադարի և կապիտուլյացիայի տարբերությունը։
Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամանակ ասաց իշխող խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։

«Ընդդիմությունը, որն անընդհատ խոսում էր, որ այս իշխանությունները հանձնում են Արցախը, հրահրեցին պատերազմ, զոհեր տվեցին և այդ զոհերը այս իշխանությունների խղճին են, ծաղրում են մեր խաղաղության օրակարգը։ Այստեղ առաջանում է կոգնիտիվ դիսոնանս, որովհետև պատերազմը առանց զոհերի չի լինում։ Մենք այլևս զոհեր չենք ուզում և պայքարում ենք խաղաղության օրակարգի համար, որը հստակ ասել ենք ժողովրդին և ժողովուրդը մեզ տվել է քվե։

Այս ընդդիմությունն ասում է՝ հանձնել եք Արցախը, բայց այսօր մեկնել են Արցախ, հիմա Արցախը հանձնե՞լ ենք, թե՞ չենք հանձնել, կապիտուլյացիա եղե՞լ է, թե՞ չի եղել, ուզում ենք պատերա՞զմ, թե՞ խաղաղություն։ Մեր ընդդիմադիր գործընկերները նաև վերջերս խոսում են Շուշին ու Հադրութը հետ բերելու մասին, երբ հարցնում ես ինչպես՝ չեն պատասխանում, հստակ օրակարգ չկա, ցույցեր են անում, հավաքում են մարդկանց և նրանց չեն ներկայացնում կոնկրետ ծրագիր։ Եթե ես իմանամ, որ Արցախի դրոշը Էվերեստի գագաթին դնելով այս բոլոր խնդիրները լուծվելու են, հավատացեք կանեմ անհնարինը և հենց վաղը կփորձեմ բարձրանալ Էվերեստի գագաթ»,- ասաց նա։