Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանին արդեն 4-5 ժամ է հարցաքննում են

Մանրամասներ

Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանն արդեն 4-5 ժամ է, Հրապարակի փոխանցմամբ՝ նա մասնակցում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձաժողովի հարցաքննությանը: 

Իշխանություն-Օնիկ Գասպարյան հրապարակային հակասություններն առաջացան 2021-ի փետրվարին, երբ այն ժամանակ Գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցնող Գասպարյանն ու շուրջ չորս տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներ պահանջեցին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, վերջինս այդ հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց և ԳՇ պետի պաշտոնանկության առաջարկությամբ դիմեց նախագահին։Գասպարյանը ԳՇ պետի պաշտոնին նշանակվել էր պատերազմից ամիսներ առաջ։

Ի դեպ, պատերազմից ամիսներ անց՝ 2021 թվականի ապրիլին Օնիկ Գասպարյանն անձամբ էր դիմել ԱԺ ղեկավարությանը՝ Քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկով։