Ավելի քան 150 սպաներ կամ ձերբակալվել են, կամ հեռացվել. Պուտինը ՖՍԲ-ում զանգվածային «զտումներ» է կատարում

Մանրամասներ
ա

Bellingcat-ի հետաքննող լրագրող Խրիստո Գրոզևը հաստատել է ՌԴ ԱԴԾ (ՖՍԲ) 5-րդ ծառայության նախկին ղեկավար, գեներալ-գնդապետ Սերգեյ Բեսեդայի ձերբակալությունը, փոխանցում է Լրագիրը։ Այս ստորաբաժանումն աշխատում էր Ուկրաինայի ուղղությամբ եւ ռուսական ներխուժման նախօրեին Պուտինին տվել է Ուկրաինայի քաղաքական իրավիճակի վերաբերյալ տվյալներ, որոնք հետագայում չեն հաստատվել։

Գրոզևը ասել է նաեւ, որ «ուկրաինական գծում» ներգրավված ԱԴԾ ավելի քան 150 սպաներ կամ ձերբակալվել են, կամ հեռացվել։

Նա խոստացել է առաջիկայում նոր տեղեկություններ հրապարակել։