Չավուշօղլուն խոսել է Արարատ Միրզոյանի հետ ունեցած հանդիպման մասին

Մանրամասներ

1

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հարցազրույց է տվել թուրքական «Kriter» հանդեսին, որը պատկանում է Թուրքիայի «Քաղաքական, տնտեսական և սոցիալական հետազոտությունների հիմնադրամին» (SETA):

Հարցազրույցի շրջանակներում անդրադարձ է եղել Անթալիայում կազմակերպված դիվանագիտական ֆորումին: 

Չավուշօղլուն խոսել է նաև ֆորոմումի շրջանակում իր և Հայաստանի արտգործնախարար  Արարատ Միրզոյանի հանդիպման մասին։ Նա այն անվանել է կառուցողական:

«Այսօր թափ հավաքող կարգավորման գործընթացների մեջ ենք թե՛ Հարավային Կովկասում և թե՛ Մերձավոր Արևելքում: Այս տարի Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ կառուցողական հանդիպում ունեցանք»,- ասել է Չավուշօղլուն։