Պյոտր Սվիտալսկին չի ուզում սրված օրակարգով ավարտել իր պաշտոնավարումը

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարն իր լիազորությունները վայր կդնի այս տարվա աշնանը

«Հայաստանում ԵՄ պատվիրակության ղե­կավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հրապարակային իր ելույթներում շատ զուսպ և մեղմ է արտահայտվում ներկայիս իշխանու­թյունների, մասնավորապես, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած կառավա­րության մասին: 
ՀՀ իշխանությունների գոր­ծունեության հասցեին սովորաբար ենթատեքստերով իր ասելիքն ու դիտողություննե­րը հասցնող ԵՄ պատվիրակության ղեկա­վարն առավել սուր է արտահայտվում ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ, որոնց ընթացքում հաճախ շատ դաժան քննադատության է ենթարկում: 
Քաղաքա­կան շրջանակներում սա բացատրում են նրանով, որ այս տարի լրանում է Պյոտր Սվիտալսկու պաշտոնավարման ժամկետը, և վերջինս չի ուզում խնդրահարույց, սրված օրակարգով թողնել ԵՄ-Հայաստան հարա­բերություններն իր պաշտոնավարման օրոք: 
Հիշեցնենք, որ Պյոտր Սվիտալսկին որպես ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, սկ­սել է պաշտոնավարել 2015թ. աշնանից, ու այս տարի 2019թ. աշնանը, նա ավարտելու է իր քառամյա առաքելությունը ՀՀ-ում»,-գրում է թերթը: