Ռուս-ուկրաինական հերթական պայմանավորվածությունները ձախողման վտանգի տակ են

Մանրամասներ
ա

Ուկրաինան, Ռուսաստանի հետ համաձայնեցրած, փորձում է մարդասիրական միջանցք բացել Զապորոժյեի և Մարիուպոլի միջև, սակայն, ռմբակոծությունների պատճառով, պայմանավորվածությունների հերթական ձախողման հավանականություն կա: Ֆեյսբուքյան տեսաուղերձում հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը:

«Առավոտյան ժամը 10-ին մարդասիրական միջանցք է գործել, որը համաձայնեցվել է Ռուսաստանի հետ, սակայն ռմբակոծությունների, մարդկանց և բեռների թիրախավորման պատճառով այն չի բացվել», – ասել է Վերեշչուկը:

Նրա խոսքով` Զապորոժյեից դուրս է եկել 8 բեռնատար և 30-ից ավելի ավտոբուս, որոնք պետք է մարդկանց վերցնեն Մարիուպոլից: Քաղաք են ուղարկվում նաև շուրջ 90 տոննա ծավալով ջուր, դեղորայք, հացահատիկ և այլ ապրանքներ: