ԱԺ նիստում պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին 1920 թվականի Շուշիի ջարդերի զոհերի հիշատակը

Մանրամասներ
ա

Ազգային ժողովի նիստում պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին 1920 թվականի Շուշիի ջարդերի զոհերի հիշատակը։ Նման առաջարկով հանդես եկավ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:

«Ես առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգենք 1920 թվականին Շուշիում թուրք-ադրբեջանական խմբերի կողմից իրականացված ջարդերի զոհերի հիշատակը։ 4-5 օր տևած ջարդերի հետևանքով շուրջ 20 հազար մեր հայրենակիցներ մահացան։ Եվ կարծում եմ, որ այսօրվա զարգացումների, երեկ Արցախից եկող ազդակների համատեքստում անհրաժեշտ է, որպեսզի աշխարհը տեսնի, որ մենք մեր պատմությունը շատ լավ ենք հիշում»,-ասաց Մամիջանյանը։