Զելենսկին ստորագրել է ռազմական դրության երկարաձգման մասին օրենքը

Մանրամասներ
ա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրենք է ստորագրել երկրում ռազմական դրության երկարաձգման մասին, հայտնում է Գերագույն Ռադայի մամուլի ծառայությունը։

«2022 թվականի մարտի 20-ի դրությամբ Ուկրաինայի նախագահը ստորագրել է Ուկրաինայի օրենքները՝ «Ուկրաինայում ռազմական դրության երկարաձգման մասին» թիվ 2119-IX հրամանագիրը հաստատելու մասին օրենքը (գրանցման թիվ 7168)»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ մարտի 15-ին Գերագույն Ռադան օրենսդրորեն հաստատել է նախագահի հրամանագիրը, որով Ուկրաինայում ռազմական դրությունը մարտի 26-ի ժամը 05:30-ից երկարաձգվում է ևս 30 օրով՝ մինչև ապրիլի 25-ը։