Իտալիան դուրս կգա Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունից. վարչապետ

Մանրամասներ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Քևին Մըքքարթիի հետ հանդիպման ժամանակ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին ասել է Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծից դուրս գալու՝ Իտալիայի մտադրության մասին՝ Վաշինգտոնի ճնշման ֆոնին։ Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:

«Մելոնին հավաստիացրել է Մակքարթիին անցյալ շաբաթ Հռոմում կայացած հանդիպման ժամանակ, որ իր կառավարությունը, չնայած վերջնական որոշման բացակայությանն այս պահին, կողմ է Չինաստանի մասշտաբային «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունից դուրս գալուն»,- գործակալությանը հայտնել են հանդիպմանը ներկա եղած աղբյուրները։

Ըստ մարդկանց, ովքեր ցանկացել են անհայտ մնալ, Վաշինգտոնը ճնշում է գործադրել Հռոմի վրա՝ իտալական ղեկավարության նկատմամբ Չինաստանի նախաձեռնությունից դուրս գալու հաստատ դիրքորոշում ընդունելու համար: Գործակալության տվյալներով՝ Մելոնիի խորհրդականները դեռ քննարկում են որոշման ընդունման «մանրամասներն ու ժամկետները»։ Միաժամանակ, Իտալիայի ղեկավարությունը մտահոգված է Չինաստանի կողմից հնարավոր պատասխան քայլերով։