Պատերազմը հրահրողը Պուտինն է. Նա ցանկանում է կործանել և նվաճել Ուկրաինան. Շոլց

Մանրամասներ

Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության եվրոպական փառատոնում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի ելույթի ժամանակ ներկաներից ոմանք սուլոցներ են արձակել, գրում է Bild-ը։

Դրանք եղել են Ուկրաինային ռազմական աջակցությանը դեմ մարդիկ:

Ամբոխի մեջ կանգնած մարդիկ վիրավորանքներ են հնչեցրել կանցլերի հասցեին և Շոլցին մեղադրել «Ուկրաինայում պատերազմը թեժացնելու» համար։

Ցուցարարները վանկարկել են «Աշխարհն առանց զենքի» կարգախոսը։

Ինչպես նշում է Bild-ը, Շոլցին քննադատածների մեծ մասը կրել է ռուսական նշաններով շապիկներ։

«Պատերազմը հրահրողը Պուտինն է։ Նա գրոհեց Ուկրաինան:

Պուտինը ցանկանում է կործանել և նվաճել Ուկրաինան»,- նրանց պատասխանել է Շոլցը։

Գերմանիան, ինչպես և արևմտյան այլ երկրներ, ռազմական և տնտեսական օգնություն է ցուցաբերում Ուկրաինային։ Մայիսի 13-ին Գերմանիան հայտարարեց, որ Ուկրաինային տրամադրում է 2,7 միլիարդ եվրոյի ռազմական օգնության ամենամեծ փաթեթը:

Ինչպես մայիսի վերջին հայտարարել էր Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը, Բեռլինը կշարունակի աջակցել Կիևին: