Վիկտոր Օրբանը Հունգարիայի տարածքում ՆԱՏՕ-ի զորքերի տեղաբաշխումը թույլատրող հրամանագիր է ստորագրել

Մանրամասներ
ա

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ստորագրել է հրամանագիր, որը թույլ Է տալիս ՆԱՏՕ-ի զորքերի տեղաբաշխումը երկրի արեւմուտքում: Մարտի 7-ին այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տեղեկատվությամբ՝ Հունգարիան թույլատրում Է Հյուսիսատլանտյան դաշինքի զորքերի տեղաբաշխումը երկրի արեւմուտքում, ինչպես նաեւ իր երկրի տարածքով զենքի մատակարարումները ՆԱՏՕ-ի մյուս անդամ երկրներին: Սակայն հրամանագրում ասված Է, որ Հունգարիան արգելում Է իր տարածքով մահացու զենքի մատակարարումներն Ուկրաինային, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: