Ովքեր գոռացին, ճչացին, իմացե'ք, նրանք մեզնից չեն, մեր շարժումը լուռ է, Աստծով ու հայրենիքով. Բագրատ Սրբազան

Մանրամասներ
բագրատ

Մեր տղաների նկարներով շապիկները, որ հագել եք, պետք է շատ պատվով լինեն, իմիջիայլոց չպետք է լինեն, վրայից որևէ գույն չպետք է լինի, խնդրում եմ հանեք այդ պիջակները, որովհետև սրանք պարզապես շապիկներ չեն, որ հագել եք։

Այս մասին դեպի Երևան շարժվող քայլերթից առաջ հայտարարել է Բագրատ Սրբազանը։

«Ամեն մարդ, ով կրում է այդ շապիկը, պետք է հասկանա, որ ինքը չէ, որ ներկա է, այլ տղաները ու իրենք են մեզ առաջնորդում։ Այնպես, ինչպես իրենք մեզ առաջնորդել են ամենավճռական ժամերին, այնպես էլ իրենք առաջնորդում են մեզ հիմա։ Մեր ընթացքը իրենց հետ նույնանալու մասին է, նրանք, ովքեր կրելու են այդ շապիկները, ոչ մի ծխախոտ ձեռքներին չլինի»,- ասաց Սրազանը։

Նա հորդորեց քայլերթի մասնակիցներին լինել պատրաստ, կարգապահ ու ինքնագործուենությամբ չզբաղվել։

«Խստորեն հետևում եք բոլոր այն թելադրանքներին, որոնք կլինեն ճանապարհի ընթացքում։ Ովքեր գոռացին, ճչացին, կանչեցին, իմացեք, որ նրանք մեզնից չեն, մեր շարժումը լուռ է, շատ հաստատ, ինքնավստահ, օրհնված, Աստծով, հայրենիքով ու հաղթանակով։ Անձրևն ու կարկուտը մնացել են մեր թիկունքում, նրանք էլ են մեզ պարտվել ու մենք ընթանալու ենք դեպի Հանրապետության հրապարակ հանդիպելու մեր քույրերին ու եղբայրիներին, գնալու ենք Աստծո կամքով ընթանալու ճշմարտության ճանապարհով»,- ասաց նա։

 Տերունական աղոթով մասնակիցները սկսեցին քայլերթը դեպի Երևան։