Նադալը Australian Open-ի կիսաեզրափակչում է

Հաջորդ փուլում իսպանացին կմրցի Ստեֆանոս Ցիցիպասի հետ

Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը Մելբուրնում անցկացվող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակչում վստահ հաղթանակ տարավ մրցակցի՝  21-ամյա ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյի նկատմամբ: Խաղը տչեց ընդամենը  1 ժամ 49 րոպե, որտեղ իսպանացին առավելության հասավ 6:3, 6:4, 6:2 հաշվով:

Կիսաեզրափակիչում Նադալը կխաղա Հունաստանի ներկայացուցիչ 20-ամյա Ստեֆանոս Ցիցիպասի դեմ, ով ավելի վաղ պայքարից դուրս էր թողել մրցաշարի գործող չեմպիոն Ռոջեր Ֆեդերերին: Իսկ քառորդ եզրափակչում պայքարից դուրս  թողեց իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտին:

Australian Open-ի եզրափակիչը կկայանա հունվարի 27-ին: