Ջուլֆալակյանը պարտվեց, Մանուկյանը շարունակում է մրցելույթները

Քառորդ եզրափակիչում Մանուկյանը ուժերը կչափի ադրբեջանցի Իսլամ Աբասովի հետ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում:

55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը մեկնարկային գոտեմարտում 5:2 հաշվով պարտվեց վրացի Նուգզարի Ցուրցումային: 63 կգ քաշում Սլավիկ Գալստյանը ևս պարտվեց որակավորման փուլում 3:2 հաշվով զիջելով նորվեգ ըմբիշին:

77 կգ քաշում Արսեն Ջուլֆալակյանը մեկնարկային գոտեմարտում հաղթանակ տոնեց՝ 5:3 հաշվով հաղթելով Նիդերլանդներից Մարսել Ստերկենբուրգին, սակայն պարտվեց 1/8 եզրափակիչում՝ 7:3 հաշվով զիջելով գերմանացի Ռոնալդ Շվարցին:

Աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը մեկնարկում բացարձակ հաղթանակ տոնեց, այնուհետև /8 եզրափակչում ևս հաղթանակ տոնեց 8:0 հաշվով գերազանցելով ռումինացի Ալեքսանդրու Կարասին: Քառորդ եզրափակիչում Մանուկյանը ուժերը կչափի ադրբեջանցի Իսլամ Աբասովի հետ:

130 կգ քաշ ային կարգում Դավիթ Օվասափյանը պարտվեց որակավորման փուլում: