Ծաղկաձորն ԱՊՀ ձմեռային հանգստավայրերի լավագույն հնգյակում է

Առաջին հնգյակում տեղ են գտել Բելառուսի, Ղազախստանի, Ադրբեջանի, Հայաստանի եւ Ղրղզստանի հանգստավայրերը

ՏուրՍտատ վերլուծական գործակալությունը ներկայացրել է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) պետությունների լավագույն ձմեռային հանգստավայրերը՝ ինտերնետ-հարցման հիման վրա, որն անցկացվել է 2019թ. հունվարի 20-ին՝ Ձյան համաշխարհային օրը։

ԱՊՀ ձմեռային հանգստավայրերի առաջին հնգյակում տեղ են գտել Բելառուսի, Ղազախստանի, Ադրբեջանի, Հայաստանի եւ Ղրղզստանի հանգստավայրերը։

ՏուրՍտատի տվյալներով՝ Ծաղկաձորի օգտին ձայն է տվել հարցվողների 8%-ը, Ղրղզստանի Կարակոլի օգտին՝ 6%-ը, Շինբուլակի (Ղազախստան) օգտին՝ 23, Լոգոյսկի եւ Սիլիչիի (Բելառուս) օգտին՝ 32%-ը՝ Շահդատ եւ Թուֆանդաղ (Ադրբեջան) հանգստավայրերի օգտին՝ 16, ուզբեկական Չիմգանի օգտին՝ 5%-ը։

Ձյան համաշխարհային օրը որպես ձմեռային մարզաձեւերի օր նշվում է հունվարի նախավերջին կիրակի օրը 2012-ից, Դահուկավազքի միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ։